Սեպտեմբերի 25-ին, ՀՀ վարչապետի տիկին, Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելեց Ուռուցքաբանության ազգային կենտրոն:

Տիկին Հակոբյանը շրջայց կատարեց կենտրոնում, այցելեց վերջերս վերանորոգված բաժանմունքները, ծանոթացավ վերջին տարիներին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարված աշխատանքներին եւ ձեռքբերումներին, ՈՒԱԿ ղեկավարության հետ քննարկվեցին խնդիրներն ու առաջիկա կարճաժամկետ եւ երկարաժամկետ պլանները:

Այցի ընթացքում տեղի ունեցավ նաեւ աշխատանքային քննարկում գալիք Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովի եւ Քաղցկեղի համաշխարհային կոնգրեսի հայկական պատվիրակության անդամների հետ: Կոնգրեսը կայանալու է այս տարի հոկտեմբերի 1-4-ը, Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում։