ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի պաշտոնական այցով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Հաստատելով սպասվող այցի մասին տեղեկությունը՝ ԱԳՆ մամուլի քարտուղարն, այնուամենայնիվ, որեւէ հստակություն չմտցրեց։ Այցը նախատեսվում է մոտ ժամանակներս, իսկ թե երբ, Բալայանը չնշեց։