Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 02:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Հյուսիսային ավտոկայանի դիմաց տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է 2 ծառի եւ ջրատար խողովակի ու հայտնվել հանդիպակաց երթեւեկելի գոտում: Բախման հետեւանքով ծառերը շրջվել են, ջրատար խողովակը՝ վնասվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղեւորը՝ Գ. Ա.-ն (ծնված 1991 թ.), տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: