Դուշանբեում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի երկկողմ հանդիպումը։

ԱՊՀ խորհրդի ընդլայնված կազմով նիստին Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի խոսք փոխանակեցին։


Նշենք, որ Փաշինյանը Դուշանբե է ժամանել ԱՊՀ խորհրդի նիստին մասնակցելու համար։ Հավելենք, որ ԱՊՀ անդամ երկրների առաջնորդներն անցկացրել են նիստեր՝ նեղ եւ ընդլայնված կազմով։

Նեղ կազմով նիստին քննարկվել է ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը, ինչպես նաեւ կազմակերպությունում նախագահության հարցեր, Խորհրդի հերթական նիստի տեղն ու վայրը։

Ընդլայնված նիստում քննարկվել են քաղաքական փոխգործակցության կարեւոր հարցեր, համագործակցության հետագա զարգացումը հումանիտար-մշակութային, անվտանգության ապահովման ոլորտներում, ինչպես նաեւ մի շարք նախագծեր՝ ուղղված ԱՊՀ գործունեության իրավական եւ կազմակերպա-կադրային ապահովման կատարելագործմանը: