Խորհրդարանական ուժերի հանդիպումները պետք է հարմարեցվեն վարչապետի աշխատանքային օրակարգին, բայց քաղաքական խնդիրը դրված է արդեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին,  նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։

«Դա այն հարցն է, որը հստակ ժամանակացույցով չի կարգավորվում, քաղաքական կոնսուլտացիաներ են, որոնք պետք է հարմարեցվեն վարչապետի աշխատանքային օրակարգին, բայց քաղաքական խնդիրը դրված է արդեն»,–հայտնեց նա։

Վարչապետի մամուլի քարտուղարը նաեւ վերահաստատեց՝ հանդիպումներն անցկացվելու են հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս շուտ, բայց ոչ շտապ։