«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Հրազդանում հոկտեմբերի 21-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում չի պաշտպանում Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔՊ մամուլի խոսնակ վահան Կոստանյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։

Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։

Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրազդանում առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի 25-ամյա որդին՝ Սեւակ Միքայելյանը, անկուսակցական Մանվել Պողոսյանը, Լեւոն Ստեփանյանը եւ Դավիթ Քոչարյանը: