«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հրազդանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը հրաժարականից առաջ իր իրավահաջորդին՝ քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին, ուշագրավ «ժառանգություն» է թողել. աշխատասենյակի սեղանին ոգելից խմիչք՝ մեջը օձ:

«Ժառանգությունը նախանձելիներից չէր: Ստացա 180 մլն դրամից ավելի պարտք, քայքայված ավտոպարկ, ոչ բարեհաճ վերաբերմունք նախորդ համայնքապետի աշխատակազմի կողմից, ինչպես նաեւ մի շատ հետաքրքիր նվեր, որ նախորդ համայնքապետը թողել էր ինձ: Խոսքը այս ոգելից խմիչքի մասին է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է Ստեփանյանը՝ ցույց տալով օձով տարան:

«Այո, շատ հետաքրքիր եւ էկզոտիկ խմիք է: Նախկինում ես չեմ տեսել այսպիսի խմիչք: Կդժվարանամ ասել, թե որ նշանակալի ձեռքբերումն է նա փորձել նշել»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել չարաշահումների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում