Մինչեւ տարվա վերջ նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպում։

«Մինչեւ տարվա վերջ, ամենայն հավանականությամբ, կկայանա արտաքին գործերի նախարարների հանդիպում»,– հոկտեմբերի 2-ին կայացած ճեպազրույցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։