Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, դեսպանության անձնակազմը, ինչպես նաեւ Հայաստանում ֆրանսիական կրթական ցանցի՝Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցի, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի եւ Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի ուսանողները, աշակերտներն ու աշխատակիցները հիշատակի քայլերթը անցկացրեցին Երեւանում բարձրանալով Կասկադը մինչեւ Ազնավուրի կենտրոն:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ արդեն այնտեղ դեսպան Ջոնաթան Լաքոտը եւ քայլերթի մասնակիցները գրառում են կատարել Շառլ Ազնավուրի հիշատակին բացված սգո մատյանում։