«Փաստ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետի ընտրությունների շուրջ աղմուկը չի դադարում: Այն բանից հետո, երբ առաջադրվեց նաեւ Սասուն Միքայել յանի որդին՝ Սեւակ Միքայել յանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը հայտարարեց, թե իրենք չեն աջակցում նրան, բայց եւ նոր թեկնածու չեն առաջադրում: Սա, իհարկե, մտածված քայլ է, ինչը թույլ կտար ՔՊ–ին հեռու պահել առկա անհանգստություններից, որ այս կուսակցության ներկայացուցիչներն էլ են գնում ՀՀԿ–ի՝ «տեղական ընտանեկան ֆեոդալականության» ճանապարհով եւ որ Սասուն Միքայելյանն էլ ՔՊ–ի Մանվել Գրիգորյանն է դառնում:

Սակայն, որքան էլ վերջինս պնդի, որ ինքն էլ է կողմ, որ ՔՊ–ն չսատարի իր որդուն, մեր տեղեկություններով, լուրջ բախում է եղել վարչապետի ու Սասուն Միքայելյանի միջեւ: Ըստ մեր աղբյուրների, երբ օրեր առաջ Ս.Միքայել յանին հարցրել են, թե Նիկոլ Փաշինյանի «դաբրոն» ունի՞, որ որդուն առաջադրում է Հրազդանի քաղաքապետի թեկնածու, Սասուն Միքայել յանը մոտավորապես այսպիսի պատասխան է տվել, թե միշտինքն է «դաբրո» տվել, հիմա ինչո՞ւ պիտի «դաբրոյի» սպասի:

 Այս խոսակցությունը, բնականաբար, հասել է վարչապետի ականջին, ով առանց այն էլ դեմ է, որ «ժառանգականության», «խնամիաբարեկամականության» սկզբունքը գործի ՔՊ–ում, արդյունքում զայրացած Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հեռու մնալ այս առաջադրումը ՔՊ–ի հետ կապելու հեռանկարից, չնայած, որ Սեւակ Միքայելյանը ՔՊ տարածքային կառույցի ղեկավարն է, իսկ հայրը՝ Սասուն Միքայել յանը՝ իրավաբանորեն ՔՊԿ ղեկավարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում