Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում կհայտարարվի սգո օր: Այս մասին  հայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Աշխարհահռչակ ֆրանսիացի հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը 94 տարեկանում մահացել է հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավի իր տանը: Մաեստրոյի հուղարկավորությունը կկատարվի շաբաթվա վերջին: