Ես երբեք պաշտոնի կռիվ չեմ արել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ոչ ձեռքերս արյունոտ է, ոչ գրպանս ուրիշի փող կա, ոչ մեկից փող եմ գողացել, ոչ բյուջեից փող եմ գողացել, ոչ էլ մանդատս ինձ տվել է լիազորություն: Սա մանդատի կռիվ չի: Ո՞վ է մանդատի կռիվ տալիս: Ես ամեն ինչի իմ քրտինքով եմ հասել:


Ոչ մեկի տունը թալանել եմ, ոչ մեկի հացը կերել եմ: Դաս եմ տվել, իմ ընտանիքը պահել եմ: Եթե այս 8-10 տարվա ընթացքում մեկը պետք է ինձնից նեղանա, պետք է նեղանա բացառապես իմ ընտանիքը, որ ժամանակ չեմ տրամադրել ոչ իմ երեխաների դաստիարակությանը, ոչ էլ հարազատների հետ շփմանը»,-հայտարարեց նա: