«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանը եւ Արմեն Բիլյանը քիչ առաջ դատարանում հայտարարեցին, որ հացադուլ են սկսում:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Պավել Մանուկյանը նշեց, որ մինչեւ իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չփոխվի, ինքը չի դադարեցնի հացադուլը: Նա նաեւ նշեց, որ չի բացառվում, որ հաջորդ դատական նիստին ընդհանրապես դատարան չներկայանա: Պավել Մանուկյանը դիմեց դատախազներին՝ նշելով, որ իրենց այսուհետ «ամբաստանյալով» չդիմեն: