7-ամյա երկվորյակներ Մեգանն ու Մորգանը սոցիալական ցանցերի աստղեր են դարձել իրենց արտասովոր տեսքի պատճառով: Աղջիկները ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքից են:


Սևամաշկ քույրերը ունեն արտահայտիչ դիմագծեր և պայծառ աչքեր. Մեգանի աչքերը կապույտ են, իսկ Մորգանի մեկ աչքը կապույտ, մյուսը` շագանակագույն: Բացի այդ, շատ օգտատերեր նշում են, որ երեխաները շատ նման են 30-ամյա երգչուհի Ռիհանային:


Երկվորյակների Instagram-յան էջը վարում է նրանց մայրը ` Ստեֆանի Բոյդը: Նա տեղադրում է ինչպես դուստրերի ամենօրյա նկարները, այնպես էլ պրոֆեսիոնալ նկարահանումներից կադրեր:

Երիտասարդ մոդելները ոչ միայն սիրում են հայտնվել տեսախցիկի առաջ, այլ նաև գովազդում են հագուստ, մանկական ապրանքատեսակներ և իրենց մայրիկի ուղեկցությամբ ներկա են գտնվում լավագույն միջոցառումներին:

Նյութի աղբյուրը՝ yelaket.am