«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանից դեպի ք. Աշտարակ նոր կառուցվող ճանապարհին ջրագծի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հոկտեմբերի 4-ին ժամը 10։00-22:00 կդադարեցվի Երևանի՝ Աջափնյակ վարչական շրջանի Մելքումով փողոցի և հարակից սեփական տների, «Արմենիա» բժշկական կենտրոնի և «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի» ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: