Երեւանում ընթանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ԱԳ նախարարների 35-րդ նիստը:

Նիստը կտեւի երկու օր, որից հետո կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը՝ անդամ եւ դիտորդ երկրների ավելի քան 80 պատվիրակությունների մասնակցությամբ:


Նիստի ժամանակ նախարարները կքննարկեն ՖՄԿ-ին անդամակցելու 4 երկրների հայտերը, կլսեն ՖՄԿ գլխավոր քարտուղար Միքայել Ժանի եւ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի զեկույցները, մի շարք կազմակերպչական հարցեր: Նիստի մասնակիցները կորոշեն հաջորդ նիստի անցկացման տեղը եւ օրը: