Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են, կա ընդհանուր ըմբռնում: Այս մասին վարչապետը նշել է լրագրողների հետ զրույցում: Փաշինյանն ասել է, որ երեկ կայացել է ոչ պաշտոնական հանդիպում, այսօր կկայանա պաշտոնական հանդիպում:

Փաշինյանը նշել է, որ Փարիզում էր, երբ Գագիկ Ծառուկյանը տվեց իր հարցազրույցը, ըստ էության պաշտպանեց դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը: «Ես պատրաստվում եմ նաև այդ հարցազրույցի արդյունքներով հանդիպել պարոն Ծառուկյանի հետ, որպեսզի մենք իրավիճակի և հանգուցալուծման սցենարների վերաբերյալ պատկերացումները քննարկենք», – ասել է Նիկոլ Փաշինյանը: