Երեւանի նորընտիր ավագանին այսօր՝ հոկտեմբերի 10–ին, սկսեց իր աշխատանքները։

Նիստը վարում է «Իմ քայլը» դաշինքի անդամ Լիլիթ Պիպոյանը։

Օրակարգում 5 հարց է՝

1. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձեւավորում։

2. Երեւանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր։

3. Հանձնաժողովների կազմավորում

4. Հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների առաջադրում։

5. Ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում։