Երեւանում, հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:30-ի սահմաններում Երեւան քաղաքի Քրիստափորի 1-ին նրբանցքի բնակիչ, 29-ամյա Հարություն Յ.-ն Չարենցի փողոցում իր վարած Dodge մակնիշի 35 VN 448 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել հաստաբուն ծառին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:


Բախման հետեւանքով ծառը արմատախիլ է եղել եւ ընկել կայանված վիճակում գտնվող Ford Transit-ի վրա: Վարորդն ասում էր, թե վթարի պատճառը եղել է ինչ-որ անձի կողմից իր ավտոմեքենայի ուղղությամբ նետած քարը: Վարորդին եւ ուղեւորին առաջինը օգնության են հասել վթարի հարեւանությամբ բնակվող մի խումբ երիտասարդ տղաներ: