ոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։50-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Toyota Camry մակնիշի 10 DA 008 համարանիշի եւ Toyota Corolla մակնիշի 30 ՕՕ 234 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։


Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota Corolla-ն, ով շրջադարձ կատարելիս վթարային իրավիճակ է ստեղծել Toyota Camry-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ Toyota Camry-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշներին։