«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին ՀՔԾ միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար Սամվել Մայրապետյանին. նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս քրեական գործով շրջանառվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին օգնական Արմեն Գևորգյանի անունը: Իրավապահ մարմինները քննում են մի վարկած, ըստ որի` գործարար Սիլվա Համբարձումյանը գումար պետք է փոխանցեր Սամվել Մայրապետյանին, իսկ Մայրապետյանը այդ գումարը պետք է փոխանցեր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գևորգյանին, որն էլ, ենթադրվում էր, թե այն պետք է տար Ռոբերտ Քոչարյանին:

Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում որևէ մանրամասն չհայտնեց. «Չեմ կարող բացահայտել նախաքննության որևէ տեղեկություն, այդ թվում նաև անունների հետ կապված, քանի որ դա օրենքի պահանջն է»,- նշեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: