Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքերի գործով փորձաքննությունն ավարտվել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով նախկին վարչապետին պատկանող տարածքներում հայտնաբերված զենքերին:

«Մարտի 1-ի դեպքերի հետ համընկնումներ չկան»,-ասաց նա:


Ավելի վաղ  հայտնել էինք, որ օգոստոսի 8-ին Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից անօրինական զենքեր էին հայտնաբերվել: Դրանից հետո իրավապահները հայտարարեցին, որ դրանք, հավանաբար, կիրառվել են Մարտի 1-ին:

Ավելի ուշ մամուլում տեղեկություններ եղան, որ այդ զենքերի մի մասը կիրառվել է 2010-ի դեպքերի ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանի որդին ու եղբորորդին իրենց ընկերների հետ ծեծի էին ենթարկել Ղազարյանների տաքսիների վարորդներին, առեւանգել մեքենաները, այրել, հետո կրակահերթ բացել նրանց տան վրա, որից հետո Գազի Հովոյի որդին հետապնդել էր Ջոնիկ Աբրահամյանի որդուն եւ կրակել նրա մեքենայի վրա»: