Ֆրանսիական ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:

Նա Facebook-ի իր էջում գրել է.


«Սկսում ենք խոսել արդյունքներից. Ֆրանսիական Poma ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել: Poma-ն ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում, որը ավելի քան 7800 ճոպնուղիների եւ տարատեսակ ատրակցիոնների հեղինակն է աշխարհով մեկ սփռված հանգստյան գոտիներում»:

>