Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 եւ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Լ. Միրիջանյանի անվան թիվ155 հիմնական դպրոցում ռումբ է դրած եւ այն պայթելու է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, օպերատիվորեն ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ, Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներ, ինչպես նաեւ Ոստիկանության կինոլոգներ։ Օպերատիվորեն ժամանել են նաեւ Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Այս պահին դպրոցում տեղի է ունեցել աշակերտների եւ ուսուցիչների տարհանում, եւ ոստիկաններն ու փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ։