Այս հարցը շատ է ծամծվում՝ ինչու՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել Արարատ Խանդոյանի հուղարկավորությանը։

Կողմերից մեկը հարցը ամենայն սրությամբ բարձրացնում է, մյուս կողմը՝ թեկուզ վարչապետի խոսնակի լեզվով, հակադարձում՝ **«Եթե հարցնում եք՝ ինչո՞ւ չէր ներկայացել, դա ենթադրում է, որ նա պարտավոր էր ներկայանալ»։ **

Այո, պարտավոր էր ներկայանալ և ահա թե ինչու։

Հարցը այլ կերպ պիտի դրվի։ Ոչ թե ինչու՞ վարչապետը արարողությանը չի մասնակացել, այլ՝ ինչու՞ Գերագույն գլխավոր հրամանատարը իր հերոսի հողին հանձնելու արարողությանը ներկա չի եղել։ Մեծ տարբերություն կա դրա մեջ։

Արայիկ Խանդոյանը Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկ էր, ՀՀ զինված ուժերի պահեստազորի մայոր, հասարակական-քաղաքական գործիչ։ 2015 թվականի մարտի 11-ին, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել է իր մարտական մեդալներից՝ Արցախի և ՀՀ-ի «Արիության», «Մարտական ծառայության», «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» մեդալներից։

Խանդոյանների բազմազավակ մայրը 5 որդի ունի. նրանցից ավագը՝ Հունանը, զոհվել է Արցախյան ազատամարտում, երկրորդը՝ Արթուր Խանդոյանը, պատերազմի վետերան, արտագաղթել է, Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը, Սասնա ծռերի անդամ է, ազատամարտիկ, մասնակցել է Արցախյան ազատամարտին, Արարատ Խանդոյանը, որի օրգանիզմում ներքին օրգանների կեսը չկա, հրաշքով կենդանի է մնացել ազատամարտի ժամանակ։

Արայիկ Խանդոյանը` «Միայնակ գայլը» այն երիտասարդներից էր, որ 19 տարեկանում իր 3 եղբայրների հետ մեկնեց պատերազմի դաշտ և ակտիվ մասնակցություն ունեցավ պատերազմին. նա և պատերազմի մյուս մասնակիցներն այսօրվա բանակի հիմադիրներն են համարվում,- զրույցներից մեկում ասել է Արայիկ Խանդոյանի մարտական ընկեր, բուժքույր Աղավնի Սահակյանը:

Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ին, Եռաբլուր պանթեոնում։

Եթե հուղարկավորվել է Եռաբլուրում, ուր հանգում են մեր հերոսները, Գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր էր ներկա լինել իր զինվորի հուղարկավորությանը, եթե այլ լուրջ պատճառ չկար։ Ժողովուրդը ուրիշ ձև չէր պատկերացնում։ Ծաղկեպսակ ուղարկելն ու ֆեյսբուքով ցավակցելը ընդունելի կլիներ, եթե նա բացակայեր Հանրապետությունից։ Առավել ևս մամլո խոսնակի միջոցով իրավիճակն ավելի անտանելի դարձնել․ "Եթե հարցնում եք ինչու՞ չի ներկայացել, դա ենթադրում է, որ նա պարտավոր էր ներկայանալ"։

Այստեղ մի նրբություն կա։ Արայիկ Խանդոյանը «Սասնա Ծռեր» խմբավորման կազմում մասնակցել է 2016 թ. հուլիսի 17-ի զինված հարձակմանը ոստիկանության Էրեբունի վարչական շրջանի ՊՊԾ գնդի վրա։ 2016 թ. հուլիսի 31-ին, երբ ՊՊԾ գնդում գտնվող խումբը հանձնվել է իրավապահներին, Արայիկ Խանդոյանը կալանավորվել է խմբի մյուս անդամների հետ միասին: Նրան, ինչպես խմբի մնացած անդամներին, առաջադրվել են մեղադրանքներ ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)։ Արայիկ Խանդոյանը կալանավորվեց 2016թ․ հուլիսի 31ին՝ Սասնա Ծռեր խմբավորման՝ իշխանություններին հանձնվելուց հետո։

Արայիկ Խանդոյանի խափանման միջոցը փոխվեց 2018թ․ օգոստոսի 17-ին՝ Թավշյա հեղափոխությունից 3 ամիս անց, և նա ազատ արձակվեց։ Այսինքն նա ազատ արձակվեց ժողովրդի հաղթանակի շնորհիվ։ Ժողովրդական հեղափոխությունը նրա ու շատերի առաջ բացեց բանտերի դռները․․․ Ժողովուրդն իր հաղթանակը վստահեց Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանն ասում է, որ իր հենարանը ժողովուրդն է և իր ցանկացած քայլ կապում է ժողովրդի ցանկության հետ՝ ժողովուրդն այսպես է ուզում, ժողովուրդն այնպես է ուզում։ Այդ դեպքում, ինչու՞ ընդառաջ չգնաց ժողովրդի ցանկությանը։ Մի՞ թե դրանով կկորցներ ժողովրդի վստահությունը։

․․․Կամ գուցե այլ բան կա, որ ժողովուրդը տեղյակ չէ․․․

Հասմիկ Բաբաջանյան

 Նյութի աղբյուրը՝ Hraparak.am