Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:10-ի սահմաններում Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Վերին Ախտա վարչական տարածքում, բախվել են Nissan մակնիշի 35 QC 228 համարանիշի եւ ВАЗ 2107 34 VM 321 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն:


Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը: