Ճաապոնիայում դպրոցներում և կազմակերպություններում լաց լինելու դասընթացներ են անցկացվում: Դրանց նպատակն է նվազեցնել աշխատողների և սովորորղների սթրեսն ու պահպանել նրանց հոգեկան առողջությունը: Մասնագետների համոզմամբ, սա լարվածության կուտակումից ինքնապաշտպանության արդյունավետ միջոց է:

Միջնակարգ դպրոցի նախկին ուսուցիչ Հիդեֆումի Յոշիդան, ով ինքն իրեն անվանում է լացի ուսուցիչ, հատուկ դասընթացներ է անցկացնում, որոնց ընթացքում սովորեցնում է, թե ինչպես կարելի է լացի միջոցով հանել լարվածությունն ու սթրեսը:

Նրա համոզմամբ, լացը ավելի արդյունավետ միջոց է լարվածության դեմ քան ծիծաղը և քունը: Նրա խոսքերով, արցունքներ առաջացնել կարելի է դիտելով հուզիչ ֆիլմեր, լսելով տխուր երաժշտություն և կարդալով ոգեշնչող գրքեր: