«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները հիմա հիշեցին ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին: Ինչպես հայտնի է, երեկ` ՀՀ կառավարության արտահերթ նիստին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակվում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ նախկին փոխոստիկանապետի նշանակումից առաջ տեղի ունեցած քննարկումներից ու խոսակցություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ազատվեց պաշտոնից, նորընտիր իշխանությունը ներքին քննարկումներ է ունեցել և որոշել է, որ ՀՀ ոստիկանապետ կնշանակվի Վլադիմիր Գասպարյանի տեղակալ Հունան Պողոսյանը: Մայիսի 9-ին` երեկոյան, ոստիկանության համակարգում արդեն հստակ է եղել, որ ոստիկանապետ է նշանակվելու Հունան Պողոսյանը, սակայն մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանգամայն այլ որոշում է կայացրել և որոշել է, որ ոստիկանապետ պետք է նշանակվի Վալերի Օսիպյանը:

Ինչն է խանգարել ՀՀ վարչապետին ՀՀ ոստիկանապետ նշանակել Հունան Պողոսյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: