ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կազմել է 483.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.67 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 559.68 դրամ (նվազել է 1.11 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 635.94 դրամ (նվազել է 3.74 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.38 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 229.55 դրամ, ոսկի՝ 19,146.92 դրամ, պլատին՝ 13,099.62 դրամ: