«Հրապարակ» թերթը գրում է. «Քոչարյանն այս փուլում հետ է քաշվում՝ նախ որովհետև գտնում է, որ իմաստ չունի մասնակցել ընտրություններին՝ ձևավորվելու է միակուսակցական պառլամենտ, և, որ կարևորն է՝ Ռուսաստանն արդեն խնդիրներ չունի Նիկոլի հետ։ Քոչարյանն էլ հետ է քաշվում՝ գտնելով, որ պետք է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին՝ նոր թիմով»,- տեղեկացրեց նրան մոտ կանգնած մեր աղբյուրը։ Իսկ Մայրապետյանի գո՞րծը։ «Այդ առնչությամբ ևս նա անհանգստություն չունի, գտնում է, որ ընտրություններից հետո այն ևս կմարի»։

Ըստ նույն աղբյուրի՝ օրերս Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը հանդիպել են, քննարկել ընտրությունների, ապագա զարգացումների խնդիրները։ «Երկուսն էլ ունեն մտահոգություն, թե ինչ զարգացումներ են տեղի ունենալու նաև Ղարաբաղի շուրջ, եթե օղակն Իրանի հարցում ավելի սեղմվի»։

Ի դեպ, մեր տեղեկություններով, եթե խորհրդարանական զարգացումներն այլ կերպ ընթանային, ԲՀԿ-ն չստորագրեր հայտնի հուշագիրը, քոչարյանական ուժերն ու անհատները հոկտեմբերի կեսերից սկսելու էին լուրջ պայքարը, այդ թվում և՝ փողոցային-միտինգային։ Նրանք այս օրերին խիստ տարակուսած հարցնում են․ «Բա որ Քոչարյանը հետ է քաշվում, մեզ հետ ի՞նչ է լինելու»»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: