«Հրապարակ» թերթը գրում է. «Սարգսյանների և Փաշինյանների հարևանության ավարտը մոտ է․ ինչպես հայտարարվել է՝ Սերժ Սարգսյանը շուտով տեղափոխվելու է կառավարական ամառանոցից, չնայած պետությունը դեռ բնակավայր չի հատկացրել։ Բայց այս ընթացքում նախկին և ներկա ղեկավարների միջև ուշագրավ «շփումներ» են եղել։

Մեզ պատմեցին, որ հարևան առանձնատները նաև ընդհանուր բակ ունեն, որտեղ համատեղ օգտագործման տարածք կա՝ բացօթյա նստելու հարմարություն, խոհանոցի նման մի բան, սառնարան և այլն։

Տիկին Ռիտան, Ղարաբաղից մնացած սովորույթի համաձայն, մեծ քանակով նռան հյութ է քամում, լցնում է շշերի մեջ և պահում սառնարանում։ Մի օր ապագա քաղաքապետ Հայկ Մարությանն ու Նիկոլ Փաշինյանը բացօթյա հատվածում երկար նստած՝ զրուցելիս են լինում, և, հավանաբար, սիրտները հյութ է ուզում՝ սառնարանում հայտնաբերում են տիկին Ռիտայի քամած նռան հյութերն ու 11 շշից 9-ը խմում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: