կոտայքի մարզում, հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18:00-ի սահմաններում 22-ամյա Արման Հ.-ն Գառնի գյուղի Գեղարդի խճուղում իր վարած Mercedes մակնիշի 35 ՕT 677 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված 50-ամյա Խդր Ք.-ին պատկանող ГАЗ 53 մակնիշի 20 ՏՕ 048 համարանիշի ավտոմեքենային, որից հետո բախվել է Mercedes մակնիշի 99 GԼ 899 համարանիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Արման Հ.-ի ուղեւոր 42-ամյա Շուշան Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Արման Հ.-ն ծառայում է Ոստիկանության 1033 զորամասում: