Երկվորյակներ: Նոր հարաբերություններն ու սերը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների մոտ հիացմունք են առաջացնում: Նրանք նախ երկար մտածում են, փորձում հասկանալ ու ճանաչել մարդուն, որոշակի հեռավորություն պահպանում մարդուց, ով իրենց դուր է գալիս: Բայց երբ խոչընդոտները հաղթահարվում են, Երկվորյակներն ազատվում են իրենց վախերից, կասկածներից, խորասուզվում զգացմունքների մեջ: Նրանց սերը հագեցած է, խորը:

Խոյ: Հաճախ չեն էլ նկատում, որ ավելին են տալիս, քան զուգընկերը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ ձգտում են բարելավել հարաբերությունները, խորասուզվում իրենց զգացմունքների մեջ: Իրենց նվիրում են սիրուն, առանց վախենալու հոգին բացում զուգընկերոջ առաջ: Սիրային հարաբերություններում վճռական են, անկեղծ, ինքնազոհ:

Կշեռք: Չափազանց հավատարիմ են զուգընկերոջը: Անկեղծորեն հիանում և հարգում են նրան, ում սիրում են: Չեն վախենում արտահայտել իրենց զգացմունքները: Նկատում են մարդկանց միայն լավագույն հատկությունները, հարաբերություններում անմնացորդ նվիրվում:

Աղեղնավոր: Հարաբերություններում միշտ անկեղծ են և խոցելի, նույնիսկ, երբ հասկանում են, որ իրենց կարող են ցավ պատճառել: Սիրում են անմնացորդ, զգացմունքներն արտահայտում են համարձակ, կրքոտ: Աղեղնավորները վստահ են, որ ավելի լավ է անել և զղջալ, քան չանել և ավելի շատ զղջալ:

Ձկներ: Վստահում են մարդկանց, խորը, ուժեղ զգացմունքներ ունեն, ամբողջությամբ նվիրվում են զգացմունքներին: Անխոս վստահում են սիրելիին, խորտակվում վերջինիս ներաշխարհում: Հարաբերություններում անկեղծ են, ազնիվ, գործում են՝ ելնելով իրենց զգացմունքներից:

Նյութի աղբյուրը՝ 168.am