Երեւան-Իջեւան ավտոճանապարհի Դիլիջանի թունելում այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունենցել. ժամը 07։40-ի սահմաններում բախվել են Skania մակնիշի 35 VG 960 համարանիշի, «ՎԱԶ 2106» մակնիշի 32 ԼՕ 635 համարանիշի եւ բեռնատար «ԳԱԶել» մակնիշի 35 CT 679 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։


Աղբյուրը հայտնում է, որ բեռնատար «ԳԱԶել»-ը բարձված է եղել փայտով։ Իսկ վթարի արդյունքում թունելում երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։