Այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ չընդունվեց Ընտրական նոր օրենսգիրքը: «Ծառուկյան» խմբակցությունից քվեարկությանը բացակա են եղել Գագիկ Ծառուկյանն ու Հրանտ Մադաթյանը, գրանցվել, սակայն քվեարկությանը չեն մասնակցել Վարդան Ղուկասյանն ու Նապոլեոն Ազիզյանը: ՀՅԴ-ից չեն քվեարկել Անդրանիկ Կարապետյանն ու Սուրեն Մանուկյանը: Նշենք, որ այս երկու կուսակցությունները կողմ են արտահայտվել նոր ԸՕ ընդունմանը:

Հիշեցնենք, որ օրինագծին կողմ են քվեարկել 56 պատգամավոր, դեմ՝ 3, անհրաժեշտ էր 63 կողմ ձայն: