«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները խորասուզված աշխատում են ոչ միայն իրենց համամասնական ցուցակի և ապագա ԱԺ կոնֆիգուրացիաների վրա, այլև նախապատրաստում են ապագա կառավարության կառուցվածքային փոփոխությունները։ Ըստ կառավարության մեր աղբյուրների՝ որոշել են կրճատել նախարարությունների թիվը, ինչը մտմտում էր դեռ նախորդ իշխանությունը, օպտիմիզացնել այն գերատեսչությունները, որոնց գործառույթները կրկնվում են կամ շատ մոտ են միմյանց։

Խոսքը է գնում սոցապ և առողջապահության նախարարությունների, սպորտի-երիտասարդության և մշակույթի նախարարությունների միավորման, սփյուռքի նախարարությունն ԱԳՆ-ի «մասնաճյուղ» դարձնելու մասին։ Լուրջ քննարկման թեմա են նաև նախարարների թեկնածությունները։

Տեղաշարժեր են լինելու նաև ուժային բլոկներում։ Խոսվում է 18-ից ընդհուպ մինչև 8 կամ 10 նախարարություն թողնելու մասին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: