Ազգային ժողովի Ելք խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրելու Նիկոլ Փաշինյանին: Նշենք, որ վարչապետի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետն այսօր է՝ ժամը 18։00–ն։

Ելք-ի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը լրագրողներին ասաց, որ իրավաբանների հետ խորհրդակցությամբ եկել են այդ որոշմանը, արդեն առաջադրման թղթերը ստորագրել ու հանձնել են։ Նշենք, որ ԱԺ հատուկ նիստը կկայանա վաղը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրավաբանները խորհուրդ են տալիս ընթացակարգը պահպանելու համար թեկնածու առաջադրել չընտրելու պայմանով: