Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը խուսափողական պատասխան է տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ «Ռիա Նովոստի»-ի լրագրողի հարցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Մենք ակտիվ երկխոսում և փոխշահավետ համագործակցություն ենք վարում ՀԱՊԿ անդամ երկրների հետ, բացի Հայաստանից, որը շարունակում է ագրեսիա դրսևորել Ադրբեջանի հանդեպ»,-խուսափելով պատասխանել լրագրողի հարցին՝ ասել է Մամեդյարովը: