«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փաստաբան Վահե Գրիգորյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցեց Մարտի 1-ին տեղի ունեցած 10 սպանությունների մասին: Հիշեցնենք՝ Գրիգորյանը տուժողների իրավահաջորդների ՄԻԵԴ ներկայացուցիչն է:

Մեր հարցին՝ Դուք մարտիմեկյան սպանդի գործով սպանվածների իրավահաջորդների ՄԻԵԴ-ի ներկայացուցիչն եք, ի վերջո սպանվածների մասով կա՞ն կոնկրետ ապացույցներ` ով, որտեղ, ինչ հանգամանքներում և ում կողմից է սպանվել, քանի որ մինչ օրս որևէ ապացույց չի ներկայացվել և առհասարակ որևէ գործ դատարան անգամ չի գնացել վերջին 5 ամիսների ընթացում:

«Դրան վերաբերող փաստական տվյալներ նախաքննության մարմնի կողմից ձեռք են բերվել: Ես ինքս ծանոթ չեմ, եթե ծանոթանամ, նոր կկարողանամ կարծիք հայտնել այդ մասին»: Խոսքը ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի գործի մասին է: Այսպիսով, մնացած 9 զոհերի մասով դեռևս որևէ նորություն չկա»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: