ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ նիստի սկզբում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը:

Նա ընդգծեց, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի, եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս այդ մասին հայտարարությամբ:


«Եթե հետ չի վերցնում հրաժարականի դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է ԱԺ նախագահը:

Այդ պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասաց նա: