Ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցի մասին որեւէ նորություն չկա: Հոկտեմբերի 24-ին՝ ճեպազրույցի ժամանակ, այս մասին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Քննարկումները շարունակվում են: Դրանք ուղղված են կոնսենսուսով որոշմանը հասնելուն», - նշեց նա` հիշեցնելով, որ գործող կարգը չի նախատեսում գլխավոր քարտուղարի փոփոխություն եւ անհրաժեշտ է նման ընթացակարգ մշակել:

Ինչ վերաբերում է Երեւանից Մոսկվա ՀԱՊԿ ԽՎ-ի նիստի տեղափոխությանը, Աննա Նաղդալյանն ընդգծեց, որ որոշումը բացառապես տեխնիկական բնույթ ուներ, այլ պատճառ չկա: Հիշեցնենք, որ ավելի վաղ նիստի տեղափոխության մասին որոշումը բացատրվել էր Հայաստանի կառավարության հրաժարականով եւ խորհրդարանի հնարավոր լուծարմամբ: