Մենք դեմ ենք քվերակելու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով ԱԺ նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածության հարցով քվեարկության մասին։

«Այսինքն՝ մենք ինչ նախապես ասել ենք, այսօր էլ դա անելու ենք»,–նշեց պատգամավորը։


Դիտարկմանը, թե վարչապետը նշեց, որ եթե ՀՀԿ–ն դեմ քվեարկի ԸՕ–ին, հնով կգնան արտահերթ ընտրությունների, բայց ռեւանշի ճանապարհով ՀՀԿ–ն 0 ձայն կստանա ընտրություններում, նա արձագանքեց. «Ռեւանշ, նման խնդիրներ գոյություն չունեն, մենք կողմնակից ենք լիարժեք համամասնականին, բայց պետք է քննարկվի այն առաջարկությունները, որոնք մեր կամ այլ քաղաքական ուժերի կողմից տրվել են, դրանք ԸՕ–ում պետք է տեղադրվի»։

Նշենք, որ այսօր ԱԺ–ում տեղի է ունենալու վարչապետի ընտրությունը: «Ելք» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը. ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» խմբակցությունը թեկնածու չեն առաջադրել:

Հիշեցնենք, որ թեեւ «Ելք»-ը ներկայացրել է Փաշինյանի թեկնածությունը, սակայն միաժամանակ կոչ է արել բոլոր պատգամավորներին՝ չընտրել նրան, որպեսզի հնարավոր լինի մեկ շաբաթ անց եւս մեկ անգամ չընտրելով վարչապետ հասնել խորհրդարանի լուծարման: Նման սցենարի դեպքում դեկտեմբերի առաջին կեսին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: