«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞վ է լինելու ձերբակալվող պատգամավորը․ սա նախօրեի թոփ հարցն էր, որը քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի երեկվա սենսացիոն հայտարարությունից հետո։ ԱԺ-ում մի քանի անուն էր հնչում, առաջին հորիզոնականում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն էր, նաև՝ Միհրան Պողոսյանը, որքան էլ զարմանալի է՝ Արմեն Աշոտյանը և Իշխան Զաքարյանը։

Փաշինյանը չհնչեցրեց պատգամավորի անունը, բայց ասաց, որ մի աղմկոտ գործ կա, որը «100 տկոսով ապացուցված է»․ «Տարբերակ չկա, էդ պատգամավորը կալանավորվելու է, որովհետև դա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իրա թելերով տանելու ա էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»։

Երեկ նաև հարցադրում էր հնչում՝ եթե իրավապահ համակարգն անկախ է, և նախաքննական գաղտնիք գոյություն ունի, ինչպե՞ս են Փաշինյանին հայտնի դարձել գործի մանրամասները»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: