«Ժամանակ» թերթը գրում է. «Ո՞վ է այն ԱԺ պատգամավորը, ում մասին ակնարկում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե առաջիկայում պատգամավորներից մեկը կարող է կալանավորվել վերջին շրջանի ամենախոշոր կոռուպցիոն սկանդալի հետ առնչություն ունենալու համար:

Կարող ենք ենթադրել, որ խոսքը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է: Վերջինս 2007-2014թթ. զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը: Հայտնի է, որ Հարությունյանը հանքի շահագործման թույլտվության համար ստացել էր 14 մլն դոլար կաշառք, և այդ մասին գրել է նաև մամուլը, սակայն այդ գործը փակվեց, որովհետև այն ժամանակ իշխանությունը կաշառակերությունը համարում էր միանգամայն օրինաչափ:

Եթե նոր իշխանությունը շարունակի այս տրամաբանությամբ՝ համարելով, որ կաշառք վերցնելը կամ տալը քրեական հանցագործություն է, ապա գրեթե բոլոր նախկին պաշտոնյաներին նույն հիմքով կարելի է մեղադրանք առաջադրել, մինչդեռ մինչև վերջերս կաշառք տալ-վերցնելը եղել է ոչ միայն կյանքի նոր, այլ պաշտոնում նշանակվելու և պաշտոնավարելու ամենակարևոր նախապայման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: