«Ժամանակ» թերթը գրում է. ««Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կարող է լինել «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի առաջին եռյակում:

Այս պահին քննարկվում է այն հարցը, թե այս կուսակցությունները ընտրությունների կգնան դաշինքո՞վ, թե՞ ուղղակի «Երկիր Ծիրանիի» անդամները կլինեն «Սասնա ծռերի» ցուցակում: Վերջին տարբերակը ավելի նպատակահարմար է, քանի որ դաշինքների համար Ընտրական օրենսգիրքը ավելի բարձր անցողիկ շեմ է նախատեսում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: