Նիկոլի մոտ կանգնած մարդկանց 60 տոկոսը Նիկոլի «մեջքիցա խփում» ու իմ համար դա անշնորհակալության գագաթնակետա։
Այ ախպեր էտ մարդը ձեզ եսիմ որտեղերքից բերելա սարքելա պաշտոնավոր ու նորմալ մարդկային կյանքի է հարմարեցնում, բայց դուք, առանց մի պահ մտածելու, էտ մարդուն անընդհատ փոսն եք քցում։

Ամենավառ օրինակներից մեկը՝ Ավինյանի աշխատակազմի ղեկավարի պռոծիվ քշելը։ Իհարկե, ղեկավարը ասումա, որ նկատողություն արելա վարորդին ու այս քայլի համար հիմնավորում /պիտի ասեմ, որ մարդը ասումա, որ ինքը մեկա սխալա/, բայց դե սա մանրուքա, որը կարա մի ժամում մեծ վնաս հասցնի հենց նույն Փաշինյանի վարկանիշին, կամ ձեր թիմի վարկանիշին։

Երկրորդը օրինակ առողջապահության նախարարի նշանակումը։ Նախ էն, որ նա շարունակում է իր ծանոթ բարեկամներին պաշտոններ բաժանել /որի մասին ահազանգում է մամուլը/ ու մեկ էլ, որ իրա նշանակվածները իրենց Աստծու տեղ են դրել ու Նիկոլին ավելի կարող են իրենց պատկերացնում։
Հիմա առողջապահության նախարարի հընգերը մի կարևոր միջոցառման ժամանակ իրան պահելա 16 տարեկանի նման ու ասելա, որ ինքը նախարարի մարդնա ու պռոբլեմ չունի /կոնկրետ չեմ ցիտում/։

Տղերք, աղջիկներ, ինչքան կարա էտ մարդը ձեր փրկի դուք իրան վատություն անեք՞՞՞ Ինչքաա՞ն։
Իմ համար վսյո ռավնոյա, բայց եթե սենց շարունակեք վերջում գնալու եք այն նույն տեղը որտեղից եկել եք, այն է գրանտների աշխարհ․․․
Մի արեք, պարզապես մի արեք ու ոչ թե Նիկոլի, այլ ձեր և ձեր ընտանիքների համար։