«Եթե այսօր՝ ընթացքի մեջ եղած ժամանակ ծրագիրը ենթարկվում է փոփոխության, ով կարող է վստահեցնել, որ վաղը ևս չեն լինի փոփոխություններ, սա անվստահելի ու կասկածելի ծրագիր է»,-Yelaket.am-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց ահազանգած քաղաքացիներից մեկը՝ անդրադառնալով «Վերածնունդ» երիտասարդական ավան կառուցելու ծրագրին, որը փոփոխման է ենթարկվել։

Ի՞նչ է ստացվումԱյն ծրագիրը, որը ի սկզբանե նախատեսված էր երիտասարդ մասնագետների համար, ովքեր մեկ ու կես տարի է սպասել են իրենց բնակարանին, ծրագրում՝ փոփոխության պատճառով, այլևս չեն համապատասխանում նոր պայմաններին, որոնցից են օրինակ՝ամուսնացած չլինելը, 35 շեմը հատած լինելը:

Նշենք, որ ԵՊՀ շրջանավարտների միավորումը տարածել է հայտարարություն, ըստ որի Դալմա մոլի հարևանությամբ կառուցվելիք Վերածնունդ երիտասարդական ավանի բնակարանների կառուցումն իրականացվելու է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում, և ոչ՝ «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրի, որը նախատեսվում էր:

Ի դեպ՝ ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկվել էին «Զեյթուն 3» բնակարանաշինական ծրագրի շահառուների նախնական հերթացուցակում ընդգրկված շահառուները:

«Վերածնունդ» երիտասարդական ավան կառուցելու ծրագրի շահառու երիտասարդ մասնագետները հիմա մի նամակ են պատրաստում՝ ուղղված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին` ակնկալիքով, որ նա ինչ-որ կերպ լուծում կտա։

Երևույթը, մեղմ ասած, անհասկանլի է. այսինքն ավանը կառուցվում է հատուկ նպատակով, բայց օգտագործվում մեկ այլ: Ուրեմն, պարտավոր ես դառնալ տվյալ իրավիճակի զոհը, որովհետև ծրագրի վրա աշխատում են այնպիսի անպատասխանատու մարդիկ, ովքեր խախտում են արդեն իսկ մշակված ծրագիրը:

Նշենք, որ yelaket.am\Ելակետ լրատվական-ը հետևողական է այս խնդրին և շուտով կներկայացնի տեսանյութ՝ ուղղված վերոհիշյալ հարցի պարզաբանմանը:

Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=44347&l=am