Ֆեյսբուքում ու սոցիալական ցանցերում շատերը գրում են, որ Ռուզաննա Խաչատրյանի քույրը՝ Լուիզա Խաչատրյանը, նույն ինքը Սոնա Խաչատրյանն է։ Նրան բոլորը Սոնա են ասում, բայց ինքը նույն Լուիզան է։

Խաչատրյանները երեք քույր են, երեքն էլ բժշկուհի։ Ռուզաննային գիտեք։ Մյուս քույրը՝ Սոնա Խաչատրյանը ծնվել է Երևանում, գերազանցությամբ ավարտել նախ մաթեմատիկայի խորացված ուսուցմամբ դպրոցը, այնուհետև Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Մանկաբարձ գինեկոլոգի մասնագիտությամբ սկսել է աշխատել 1992 թվականից Էրեբունի բժշկական կենտրոնում։ 2002-2006 թվականներին ղեկավարել է Էրեբունու ծննդատունը, իսկ 2006-ից առ այսօր ղեկավարում է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի մանկաբարձության և հղիության բարձր ռիսկի բաժանմունքը։

2001 թվականից բժշկական գիտությունների թեկնածու է։

Սոնա Խաչատրյանն արժանացել է “Հայուհի մրցանակաբաշխությանը և “Լավագույն կին մանկաբարձ գինեկոլոգ” մրցանակին։

2014”

Հարցազրույցներից մեկում Սոնա Խաչատրյանն ասել է․

Մեր ընտանիքում երեք քույր ենք, երեքս էլ բժիշկ։ Ունեմ երեք զավակ՝ երկու դուստր և որդի։

Լուիզան նույն բնագավառում է աշխատում։ Գործընկերները նրա մասին հարգանքով են խոսում՝ հանգիստ, համեստ, բարի, ժպտադեմ, կամեցող։ Երկու երեխա ունի, լավ ընտանիք։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին, Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է պաշտպանության նախկին նախրարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի քրոջ՝ Լուզիա Խաչատրյանի դին։

Հասմիկ Բաբաջանյան

 Նյութի աղբյուրը՝ Hraparak.am