«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանին հավատարմության երդում տալուց հետո նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախագահությամբ գործող՝ գաղտնալսումների հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը չեն կայանում, թեպետ ի սկզբանե որոշվել էր ամեն չորեքշաբթի նիստ գումարել։

Ինչո՞ւ՝ Կոստանյանից հետաքրքրվել է մեր լրագրողը, որին ի պատասխան նա վստահեցրել է, որ այլ պատճառներ չեն կարող լինել, քան պատգամավորների զբաղվածությունն ու ծանր գրաֆիկը․ «Ինչպես տեսնում եք, քաղաքական բուռն զարգացումներ են, և ես չեմ ուզում հանձնաժողովի անդամ իմ գործընկերներին կտրել քաղաքական իրենց գործունեությունից, հավանաբար, հաջորդ երկուշաբթի, երբ ԸՕ-ն արտահերթում կքննարկվի, կընդունվի, թե չի ընդունվի՝ դա հարցի մյուս կողմն է, բայց դրանով պառլամենտի քաղաքական հագեցած գործունեությունը, ըստ էության, կավարտվի, և կանցնենք հանձնաժողովի նիստերին»։ Իսկ գուցե Դուք այլևս չե՞ք ուզում աշխատել այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում և այդ պատճառով եք կասեցրել նիստերը։

«Ես կաշկանդվածություն երբեք չեմ ունեցել և հիմա առավել ևս չունեմ, չեմ ունեցել նաև սրանից 8 ամիս առաջ ու միշտ պրոֆեսիոնալ գործունեություն եմ ծավալում, և գոնե Դուք պիտի հիշեք, թե ՀՀԿ-ի քանի օրենք եմ ջարդել»»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: