Վայոց Ձորի մարզում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ավտովթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Այդ օրը ժամը 19:50-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի 16 շենքի դիմաց բախվել են 29-ամյա Սմբատ Ղ.-ի վարած BMW մակնիշի 41 TT 100 համարանիշի եւ 37-ամյա Արման Ս.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 33 CV 568 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 վարորդներն ու Սմբատ Ղ.-ի ուղեւոր 18-ամյա Նոնա Գ.-ն ու 38-ամյա Արմեն Բ.-ն տեղափոխվել են Եղեգնաձոր բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Սմբատ Ղ.-ն անհատ ձեռներեց է, իսկ Արման Ս.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: